Ուղղվել են թեքված խաչքարերը․ Շնորհակալագիր բարեխիղճ աշխատանքի համար

Ուղղվել են թեքված խաչքարերը․ Շնորհակալագիր բարեխիղճ աշխատանքի համար

ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցները նոր կյանք են տվել Հարժիս և Անգեղակոթ գյուղերի հուշարձանների տարածքում գտնվող կիսագետնաթաղ խաչքարերին։

Սիսիան համայնքի Անգեղակոթ  գյուղի Սբ Վարդան եկեղեցու տարածքում  իրականացվել է 6 խաչքարի ամրացման, ուղղման և մաքրման աշխատանքներ։

Տաթև համայնքի հին Հարժիս գյուղի տարածքում ուղղվել և մաքրվել է կիսագետնաթաղ 2 խաչքար։

ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետ  Շանթ Դավթյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից  շնորհակալագիր է հաձնել պահապան Արամ Ներսիսյանին բարեխիղճ աշխատանքի համար։