«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ՊՄՊ ծառայությունների աշխատանքների գծով Հայկ Դանիելյանը անակնկալ շրջայցով Շիրակի մարզում է։
Առաջին կանգառը Անիպեմզա համայնքում գտնվող Երերույքի տաճարն է։
ԿԳՄՍՆ 2021 թ․ պատվերով հայ և իտալացի ճարտարապետների կողմից իրականացվել է Երերույքի տաճարի ամրակայման և նորոգման նախագիծը։
Այն փորձաքննության փուլում է, ավարտից հետո կսկսվեն տաճարի ամրակայման աշխատանքները։
Երերույքի տաճարը V-VI դդ. եռանավ բազիլիկ կառույց է։ Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից:
Շրջայցը Շիրակի մարզում շարունակվում է մարզային ծառայության պետի և պահապանի ուղեկցությամբ, արդեն Ջրափիի քարավանատան տարածքում։
Կառուցվել է X-XI դդ․ Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա և վերաբերում է քաղաքի ծաղկման շրջանին:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հաջորդ կանգառը Գուսանագյուղի «Դղյակ-ամրոցն» է։
Ուղղանկյունաձև հատակագծով եռահարկ կառույցը թվագրվում է 10-12-րդ դարերով:
Գուսանագյուղից հետո շրջայցը շարունակվում է մարզի Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշեն վանական համալիրում։
«Մարմաշենը» հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թթ․-ին:
Վանքը բազմիցս նորոգվել է:
Այս պահին ընթանում են ճանապարհի նորոգման, տարածքի լուսավորության համակարգի ներդրման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։