«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ՊՄՊ ծառայությունների աշխատանքների գծով Հայկ Դանիելյանը շարունակում է շրջայցերը ՀՀ մարզերում։
ՊՄՊ Արագածաոտնի մարզային ծառայության պետի ուղեկցությամբ ուսումնասիրել են Օշականի հնգաթռիչք կամուրջը, որի ձախակողմյան պատի մոտ 3 մետր հատվածը տեղացիների պնդմամբ վնասվել էր մեքենայի հարվածից:
Արձանագրվել է վիճակը, միջոցներ են ձեռնարկվում վերականգնման ուղղությամբ:
Կամուրջը կառուցել է Նահապետ Եդեսացի կաթողիկոսը 1706 թ․։
Օշականի կամրջի կառուցման (գուցե և հիմնական վերակառուցման) անհրաժեշտությունը թելադրվել է այն ճանապարհի կարևորությամբ, որը կապում էր Արարատյան դաշտավայրը Արագածոտնի նախալեռնային գյուղերի հետ, ինչպես նաև էջմիածնի վանքը՝ Աշտարակի շրջանի իր կալվածքների հետ։
Շարունակելով շրջայցը Արագածոտնի մարզում աշխատանքային խումբը կանգ է առել «Աղձք» պատմամշակութային արգելոցում։
ՀՀ Կառավարության 2022 թ. որոշմամբ «Աղձք» հնավայրը հռչակվել է պատմամշակութային արգելոց՝ ներառվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում։
Հնագիտական հետազոտությունները վկայում են, որ Աղձքը հիմնվել է դեռևս նախաքրիստոնեական շրջանում և հարատևել մինչև ուշ միջնադար:
Արգելոցը ներառում է արքաների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, օժանդակ և այլ կառույցների մնացորդներ:
Շրջայցի հաջորդ կանգառը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն էր։
ԿԳՄՍՆ պատվերով իրականացվել է Ամբերդ ամրոցի նորոգման, ամրակայման և վերականգնման նախագիծը։
Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.:
Արագածոտնի մարզ մշտադիտարկման աշխատանքները եզրափակվեց Տեղերի վանական համալիրով։
Վանքը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը` Մամախաթունը, 1213-1232 թթ․։ Հուշարձանը կառուցվել է մոխրագույն բազալտ քարով: Միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցական կառույցներից է: Բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց և գավթից: