Օգոստոսի 2-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ահազանգ էր ստացել Օշականում` 2.113 պետ. ցուցիչով հուշարձանի տարածքում գանձախուզության դեպքի մասին:
Ահազանգը ստանալուց հետո Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր, ուսումնասիրել միջադեպը:
Տեղում ծանոթանալով իրավիճակին` ՊՄՊ աշխատակիցները տեղեկացրել են լիազոր մարմնին և դիմել ոստիկանություն կատարվածին իրավական գնահատական տալու համար։