Նկարը լուսանկարիչ Արտաշես Վրույրինն է, պահվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ ի լուսանկարների ֆոնդում։
Արտաշես և Արա Վրույրները շարունակելով իրենց հայրիկի՝ Արամ Վրույրի աշխատանքը պատմական հուշարձաններ լուսանկարելը, 1928-1936 թթ. շրջել են Հայաստանի մի շարք վայրերով և կատարել լուսագրումներ՝ Ամբերդ, Աշտարակ, Էջմիածին, Գառնի, Գեղարդ շարքը կարելի է երկար թվել։
Արտաշես Վրույրի շուրջ վեց տասնամյակ կատարած բոլոր լուսագրումներից կան մեծ թվով չհրատարակված լուսանկարներ, որոնք պահվում են «Պատմամշակությաին արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահոցներում, ինչպես նաև տարբեր արխիվներում, Հայաստանի պատմության պետական թանգարանում, Գիտություների Ակադեմիայի հնագիտության ու ազգագրության ինստիտուտում։
Զվարթնոց – բարձրաքանդակ բեկորներ
Լուսանկարիչ Արտաշես Վրույր 1960թ