Նոր գտածոների սպասումով

Նոր գտածոների սպասումով

Մեծամոր հնավայրի տարածքում մեկնարկել են  հնագիտական պեղումները, այս պահին իրականացվում  է տարածքի մաքրման աշխատանքները:

Առաջին հայացքից ոչինչ չասող այս տարածքում ըստ գեոռադարով ուսումնասիրության՝  30 մետր տրամագծով դամբարան կա։

Հնագետները վստահ են արժեքավոր նյութեր են ունենալու:

Պեղումներն իրականացնում է հայ-լեհական արշավախումբը (հայկական արշավախմբի ղեկավար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, դոկտոր, պրոֆեսոր   Աշոտ Փիլիպոսյան և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ  Յակուբյակ)։

«Մեծամոր» հնավայրի տարածքում պեղումները կշարունակվեն մոտ մեկ ամիս:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պարբերաբար թարմացված տեղեկատվություն կհաղորդի պեղումների ընթացքի վերաբերյալ: