«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնող մասնագետ Աննա Բաղդասարյանը պատրաստում է մետաձաղուլության պարագաները սեպտեմբերի 9-ին Դիլաջան քաղաքում «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնին մասնակիցների համար բացահայտելու մետաղի մոգական աշխարհը։
Ծառայությունը միջազգային փառատոնին ներկայանալու է մետաղաձուլությամբ, ձեռքի աշխատանքներով, հրատարակություններով, հնագիտական առարկաների կրկնօրինակ կավանոթներով։
ՀՀ մարզերը կներկայացնեն դեկորատիվ կիրառական արվեստի բացառիկ նմուշներ, գորգարվեստ, ասեղնագործություն, փայտարվեստ, դարբնագործություն, ազգային տարազներ, տիկնիկագործություն, կերպարվեստ, զարդեր և այլն։
«Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնը 2013 թ.-ից ավանդաբար կազմակերպվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։
Միջոցառման սկիզբը՝ 12:00։
Դիլիջան, Կենտրոնական այգի (Միմինոյի աձանի հարևանությամբ)։