Վիշապակարպետ կամ օձակարպետ

Վիշապակարպետ կամ օձակարպետ

2023-09-14T14:57:33+00:00 14/09/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Այս կարպետների գեղազարդման համակարգում հիմնականը առասպելական վիշապի ոճավորված պատկերն է, որում ընդգծված են  եղջյուրներն ու պոչը։ Այն ընդհանուր առմամբ ունի հայոց այբուբենի մեծատառ «Տ»-ի ձևը։

Առաջացած խորշերում պատկերվում են երկրաչափական ու բուսական զարդանախշեր ու կենդանակերպ ոճավորումներ։

Վիշապի ոճավորումները պատկերվում են երեքից չորս կանոնավոր, երկայնաձիգ շարքով։ Գործվում է «օղաճիտ» տեխնիկայով՝ երկերես կարպետի կամ մեզարի հենքի վրա։ Ունենում է միջնաթել։ Վիշապակարպետը կամ օձակարպետը կազմված է մեկ կամ երկու տապակից։ Բնորոշ է Արցախի, Սյունիքի, մասամբ նաև Վասպուրականի արևելյան կարպետագործական կենտրոններին ու Պարսկահայքին։ Հայագետ Ա. Ալպոյաճյանի տվյալներով, այս տիպի կարպետները 17-18-րդ դդ․ գործել են նաև պատմական Փոքր Հայքի Զիլե քաղաքում ու դրա շրջակա հայաբնակ կարպետագործական կենտրոններում, ըստ որի  այն առավելապես հայտնի է «Զիլե», «Վերնի»  անուններով։