Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ տոմսային արգելոցներ, արգելոց-թանգարաններ մուտքն ազատ է.
- «Ամբերդ» պատմամշակութային արգելոց (10:00-18:00)
- «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց (10:00-20:00)
- «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան (09:00-22:00)
- «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան (10:00-19:00)
- «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց (10:00-20:00)
- «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոց (10:00-20:00)
- «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան (10:00-18:00)։