Հայոց արքայի հիմնադրած քաղաքը Արցախում․ Տիգրանակերտ

Հայոց արքայի հիմնադրած քաղաքը Արցախում․ Տիգրանակերտ

2023-10-09T11:31:50+00:00 09/10/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Արցախի Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում է գտնվում մ․ թ․ ա 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի  կառուցած Տիգրանակերտ քաղաքը։

Արցախի Տիգրանակերտի մասին առաջին անգամ տեղեկանում ենք պատմիչներ Սեբեոսի և Մովսես Կաղանկատվեցու հիշատակություններից (7-րդ դար)։

Քաղաքը հանդիսանում էր բնակավայր մինչև ուշ միջնադար և գտնվում էր Խաչենի ազնվական ընտանիքին պատկանող տարածքում: Այդ ժամանակաշրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվում էր Տիգրանակերտի դաշտ: Տեղի բնակիչները պահպանել են Տիգրանակերտ անվանումը: Քաղաքը տեղակայված է Վանքասար լեռան մոտակայքում՝ կառուցված  սպիտակ կրաքարից: Տիգրանակերտը հայտնաբերվել է 2005 թ.-ին, պեղումները սկսվել են 2006  թվականին՝  իրականացվել  երեք հիմնական փուլով: Արդյունքում բացվել է քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, ամրացված թաղամասի պարիսպների ժայռափոր հիմքերը, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը:

Հետախուզական պեղումներ են կատարվել նաև ամրացված թաղամասի ու կենտրոնական թաղամասի մի քանի հատվածներում, վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Հետազոտվել են նաև քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը:

2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո  Տիգրանակերտ հնավայրն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։

Առավել մանրամասն՝ Արցախ հայի տուն Տիգրանակերտ

https://youtu.be/X450ccrhExs