«Զվարթնոց» տաճարի պատմությունը, «Արի վերականգնենք Զվարթնոցը» և «Գլաձորի մանրանկարչական դպրոցը» մեկ հարկի տակ էր միավորել Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Եսայի Ասատրյանի անվան դպրոցի աշակերտներին։
Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցում մեկնարկել է «Համայնքային հուշարձանապահպանություն» գիտակրթական ծրագիրը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակիցները կազմակերպել էին Համայնքային հուշարձանապահպանության խորագրով միջոցառում Արցախից բռնի տեղահանված երեխաների համար։Ծրագրի նպատակն է աարցախցիներին ծանոթացնել Մայր Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը։
Հասմիկ Ասատրյան Եսայի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի
Հրաշալի նախաձեռնություն է աշակերտները շփվում են միմյանց հետ ծանոթանում պատմամշակութային ժառանգությանը, սեր է ձևավորվում պատմության և մշակույթի հանդեպ։ Համագործակցային աշխատանք է, այստեղ են նաև Պարտիզակ գյուղի Ահարոնի անվան միջանակարգ դպրոցի աշակերտները։
Ստեփանակերտից Ներքին Բազմաբերդում հաստատված Իլոնան նկատում, որ թեև Զավարթնոցում չի եղել, սակայն այս միջոցառման շնորհիվ արդեն պատկերացում կազմեց խոյակերտ Տաճարի մասին, նպատակ ունենալով այցելել և սեփական աչքերով տեսնել։
Աշակերտները գույնների միջոցով ճանաչեցին «Զվարթնոց» տաճարը, Գլաձորի համալսարանի մանրանկարչական դպրոցը, ճարտարապետական մանրամասների գծապատկերները գունազարդեցին իրենց պատկերացմամբ։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկայում Արցախից բռնի տեղահանված և ՀՀ մարզերի մյուս աշակերտների համար անցկացնել նմանատիպ միջոցառումներ։