«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդում է պահվում զանգվածեղ, ծայրերն իրար մոտեցող, ոճավորված կենդանակերպ վերջույթներով այս ապարանջանը՝ հայտնաբերված «Քարաշամբի» դամբարանդաշտից։
Ապարանջանը ուշբրոնզեդարյան, Լճաշեն-մեծամորյան մշակույթի օրինակներից մեկն է։
Թվագրվում է XIII-XII դդ․ ։
Ապարանջանի երկարությունը 18 սմ է, լայնքը՝ 1․3 սմ։