«Զաքարի բերդ» ամրոցը հավանաբար կառուցվել է ուշ անտիկ – վաղ միջնադարյան շրջանում՝ III-V դդ.։ Կառուցել են Արշակունի թագավորները, որպես արքունի խոշոր զորակայան և Արարատյան դաշտը հյուսիսային նախալեռնային գոտուց պաշտպանող ամրաշինական համակարգի օղակներից մեկը։
Ամրոցի պարիսպները կոպտատաշ տուֆ քարից են, ունեն 3-5 մ հաստություն, ամրացված են որմնահեցերով և քառակուսի աշտարակներով։ Ամրոցում կան ինչպես բնակելի, այնպես էլ հասարակական, հոգևոր և տնտեսական նշանակության կառույցների՝ հացահատիկի մթերանոց-ամբարների, եկեղեցու և այլ ավերակներ։
Գրականություն
Կիրակոսյան Լ․ 1987, «Զաքարի բերդ» բնակելի համալիրների ճարտարապետությունը», «Երևանի համալսարան» հրատ․, էջ 87-96։
Ասատրյան Ե․ 2004, Թալինի շրջանի հուշարձանները, Երևան, էջ 40-42։
Асатрян Е. 2005, Закари берд (результаты раскопок), АРА N 19, Ереван, “Гитутюн” изд., 107 с.