«Թեյշեբայնի» (Օձաբերդ) ամրոց (Ք․ա․ 8-6 դդ․)

«Թեյշեբայնի» (Օձաբերդ) ամրոց (Ք․ա․ 8-6 դդ․)

«Օձաբերդ» ամրոցը կառուցվել է մոտ Ք․ա. 8-6 դդ․։ Ունի որմնահեցերով ու աշտարակներով հզորացված երկշար պարիսպներ, միջնաբերդ, շրջապատված է բնակելի թաղամասեերի ավերակներով։ Վանի թագավորության միապետ Ռուսա I-ը (գահակալել է Ք.ա. 735-713 թթ.) նվաճել է Օձաբերդը, վերանվանել ուրարտական դիցարանի գլխավոր աստվածներից մեկի՝ ամպրոպի և պատերազմի աստված Թեյշեբայի անունով և այդ իրադարձությունը հաստատող սեպագիր արձանագրություն թողել ամրոցի մոտակա ժայռին։

Ուրարտական տիրապետության շրջանում «Թեյշեբաինի» ամրոցը հանդիսացել է Սևանա լճի հարավային ավազանի գլխավոր հենակետը, վերահսկել լճափով անցնող և դեպի Սոթքի ոսկու հանք տանող ռազմավարական ճանապարհը։

Թեյշեբաինի ամրոցում առաջին պեղումները կատարվել են 20-րդ դարասկզբին (հնագետ Ե․ Լալայան), ապա 1934 թ. (արշավախմբի ղեկ․՝ Բ. Պիոտրովսկի) և 2014-2019 թթ․ (արշավախմբի ղեկ․՝ Մ․ Բադալյան): Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ռուսա I-ի նվաճումից հետո ամրոցը վերակառուցել է և շարունակել ծառայել որպես անառիկ ամրոց։

 

 

 

Գրականություն

  1. Բադալյան Մ., Միքայելյան Ա., Կյուրեղյան Հ., Իսկրա Մ., Հովսեփյան Ռ., Նահապետյան Ս., Եղիազարյան Ա. 2017, Օձաբերդի 2014-2016 թթ. պեղումների նախնական արդյունքները, Մեծամորյան ընթերցումներ, № I, Երևան, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ, էջ, 205–246:
  2. Բադալյան Մ., Միքայելյան Ա., Եղիազարյան Ա., Կյուրեղյան Հ., Հովսեփյան Ռ., Սիմոնյան Հ., Նահապետյան Ս. 2022, Օձաբերդի 2017-2019 թթ. Պեղումների նախնական արդյունքները, Ծովային Հայաստան. ՈՒսուրի-Էթիունի երկրի հնագիտական ժառանգությունը (խմբ. Բադալյան Մ., Բոբոխյան Ա., Մարտիրոսյան-Օլշանսկի Ք.), Երևան, էջ, 345-360:
  3. Միքայելյան Գ․1968, Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, էջ 37-38։
  4. Biscione R., Hmayakyan S., Parmegiani N., Sayadyan Y. 2002, Description of the sites, The North-Eastern frontier, Edit. Biscione R., Hmayakyan S., Parmegiani N., Urartians and Non-Urartians in the Sevan Lake basin, I, The Southern Shores, Dacumenti Asiana, vol. VII, Roma, CNR Instituto Di Studi Sulle Civiltà Dell’Egeo E Del Vicino Oriente, pp. 128-132.