Վայոց ձորի մարզում պատմամշակութային շերտ է բացվել

Վայոց ձորի մարզում պատմամշակութային շերտ է բացվել

ՀՀ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի տարածքում հողային աշխատանքների կատարման ընթացքում բացվել է պատմամշակութային շերտ։

Վայոց ձորի մարզպետարանի և Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները ուսումնասիրել են  նշված տարածքը։

Աշխատանքներն այժմ դադարեցված են։

Տարածքում  նախատեսվում է մասնագիտական ուսումնասիրություն իրականացնել։