Ստուգայց Տավուշի մարզում

Ստուգայց Տավուշի մարզում

2023-11-22T10:00:41+00:00 22/11/2023|Տավուշ, Լրահոս, Հրապարակումներ|

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը ստուգայց է կատարել Տավուշի մարզի  Սրվեղի վանական համալիրի տարածքում։

Ստուգայցի ընթացքում «Պահպանության ծառայության» տնօրենին ուղեկցել են Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը  և մարզային ծառայության աշխատակիցները։

Ուսումնասիրվել է XII-XIII դդ․ թվագրվող Սրվեղի վանական համալիրի պահպանական վիճակը։ Տեղում տրվել է հանձնարարականներ առավել հետևողական լինել միջնադարյան համալիրի պահպանությանը։

Այն բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի և տնտեսական շինություններից: Շրջափակված է պարսպապատով, որից մնացել են միայն հիմնապատերը:

Գլխավոր եկեղեցին  Ս. Նշանն է՝ գմբեթավոր դահլիճի տիպի, արևելյան խորանով, կրկնահարկ զույգ ավանդատներով, սլացիկ, սրածայր վեղարով` պսակված բազմանիստ գմբեթով:

Առաջիկայում հուշարձանի տարածքում տեղադրվելու է տեղեկատվական վահանակ։