«Տիրաշեն» ամրոցը կառուցվել է հավանաբար Ք․ա․ I հազարամյակի կիկլոպյան ամրոցի ավերակների վրա՝ X դ․ և պատկանել է իշխանաց իշխան և Հայոց սպարապետ Վահրամ Պահլավունուն։ «Տիրաշեն»-ը, մոտակա «Վահրամաբերդ»-ի հետ կազմել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի պաշտպանական համակարգի մասը։
Ամրոցի պարիսպները կառուցված են խոշոր և կոպտատաշ քարերի կրկնակի շարվածքով, ունեն մանր քարերով միջնալիցք: Ամրոցում և շուրջը նկատելի են բազմաթիվ կառույցների ավերակներ և Ք․ա․ I հազարամյակի դամբարաններ:
Գրականություն
- Եգանյան Լ․2017, Ախուրյան գետի ափամերձ կիկլոպյան կառույցները, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ, № 20, Գյումրի, ՀՀ ԳԱԱ հրատ․, էջ 190-205։
- Խաչատրյան Հ․2017, Ախուրյանի ավազանի միջնադարյան ամրաշինական կառույցները, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ, № 20, Գյումրի, ՀՀ ԳԱԱ հրատ․, էջ 206-215։
- Հարությունյան Ս․2008, Վահրամաբերդ-Մարմաշեն-Տիրաշենի պատմու-թյունից, Պատմաբանասիրական հանդես, № 3, էջ 110-120։