Համայնքային հուշարձանապահպանություն թեմայով կրթական ծրագիրը Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 հիմնական դպրոցում ավարտվեց

Համայնքային հուշարձանապահպանություն թեմայով կրթական ծրագիրը Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 հիմնական դպրոցում ավարտվեց

2023-12-06T17:31:38+00:00 06/12/2023|Երեվան, Լրահոս, Հրապարակումներ|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի մասնագետները դպրոցի 4-րդ դասարանների աշակերտների համար անցկացրել են գիտակրթական ծրագիր։ Երեք հանդիպման ընթացքում դպրոցի շուրջ 60 աշակերտ  հնարավորություն է ստացել «շոշափել»  «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ սեփական ձեռքերով։

Գիտակրթական ծրագրի ընթացքում երեխաները ծանոթացել են «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին, հարց ու պատասխանի միջոցով ամրապնդել գիտելիքները և անցել գործնական աշխատանքի։

Աշակերտները գունավորել են տաճարի ճարտարապետական բեկորները, կավից՝ պատրաստել տաճարի սյունները։

Դպրոցի 700 աշակերտից 70-ը Արցախից բռնի տեղահանվածներ են։ Ծրագրի նպատակն է՝ ինտեգրել երեխաներին և ծանոթացնել մայր Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը։

«Համայնքային հուշարձանապահպանություն» գիտակրթական ծրագիրը կրում է շարունակական բնույթ Արցախից բռնի տեղահանված, ՀՀ մարզերի, ինչպես նաև հատուկ խնամքի կարիք ունեցող աշակերտների համար։