«Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների, «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց», «Դաշտադեմ ամրոց», «Զորաց քարեր» բնակատեղի», «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցների, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասին այսուհետև հնարավորել է ծանոթանալ նաև քաղաքամայր Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում տեղադրված գովազդային – տեղեկատվական ցուցապաստառների միջոցով։
Պատմամշակութային արգելոցների, արգելոց-թանգարանների հանրահռչակման նպատակով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Զեբրա» գովազդային գործակալության գործակցությամբ տեղադրվել են 15 փոքր և 8 մեծ գովազդային ցուցապաստառներ։
Եռալեզու պաստառների վրա տեղադրված QR կոդը հնարավորություն է տալիս, թե՛ հայաստանցի, թե օտարերկրյա հյուրերին մուտք գործել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի monuments.am պաշտոնական եռալեզու կայքէջ, և ծանոթանալ պատմամշակութային հուշարձանների պատմությանը և հետևել լրահոսին։