«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփում է արգելոցների աշխատանքը

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփում է արգելոցների աշխատանքը

2023-12-07T17:37:14+00:00 07/12/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Եռօրյա հաշվետվության առաջին օրը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցների, արգելոց-թանգարանների վարիչների զեկույցներն են՝ անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքների, ձեռքբերումների նաև բացթողումների մասին։

Ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը  արգելոցների վարիչներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել ՊՈԱԿ-ի բաժինների հետ գործակցությամբ նպաստել այցելությունների ավելացմանը, տուրիստական ընկերությունների հետ քննարկել նոր ուղղությունների ակտիվացմանը՝ ներառելով ծառայության մասնաճյուղ վճարովի և անվճար արգելոցներն ու արգելոց-թանգարանները:

 

2024 թվականի ընթացքում արգելոցների, արգելոց-թանգարանների տարածքներում տեղադրվելու են մոդուլային տնակներ, որոնք կունենան անհրաժեշտ պայմաններ և աշխատակիցների և այցելուների համար:  Պահպանության ծառայության հաշվետվությունները առավել մանրամասն կլինեն բոլոր ծառայությունների, բաժինների աշխատանքի ամփոփումից հետո։