Քաշաթաղը Մայր Հայաստանում

Քաշաթաղը Մայր Հայաստանում

2023-12-25T12:13:23+00:00 13/12/2023|Լրահոս, Հրապարակումներ|

«Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում Քաշաթաղն է՝ հայկական  եկեղեցիներով, վանքերով ու կամուրջներով։

«Մունք․ Քաշաթաղ» խորագրով ցուցադրությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և  լրագրող, լուսանկարիչ Զոհրապ Ըռքոյանի գործակցությամբ  է բացվել։ Ներկայացված են Քաշաթաղում տարբեր տարիներին արված լուսանկարներ, վավերագրեր, հիշողություններ։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյան

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը գործակցում է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատների հետ, պարոն Ըռքոյանի հետ սա մեր առաջին գործակցությունը չէ, այստեղ են հյուրեր Արցախի հոգևոր թեմից, Արցախի տարբեր շրջաններից։

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի՝ Քաշաթաղի հոգևոր հովիվ տեր Բենիամին Ծատուրյանի աղոթքով, Քաշաթաղի վարչական շրջանի նախկին ղեկավար, պատմաբան  Ալեքսան Հակոբյանի ողջույնի խոսքով բացվեց ցուցադրությունը՝ ցույց տալու հայկական անցյալն ու ներկան։

 Ալեքսան Հակոբյան /պգդ/. ԼՂՀ Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար /1993-2004 թթ․/

 30 տարի առաջ այս օրերին ազատագրվեց Քաշաթաղը, այսօր մնացել են միայն հիշողություններ և որպես պատմաբան կարող եմ ասել, որ այն ինչը, որ մենք կորցրել ենք չենք կորցրել ամբողջապես, դա մնացել է մեր հոգիներում, մեր հիշողության մեջ, կմնան նաև պատմության էջերում։

Պատմության էջերից մեզ հասած վանքեր, բերդեր, խաչքարեր են լուսանկարներում՝ ավելի քան 100-ը։ Վերջին լուսանկարը 2020 թ․ սեպտեմբերի 26-ին էր «Ծիծեռնավանքում» 44-օրյա

պատերազմից մեկ օր առաջ։

Զոհրապ Ըռքոյան լրագրող, լուսանկարիչ, Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի գլխավոր խմբագիր

Լուսանկարները, որոնք ներկայացվել են այս ցուցադրությանը իմ 25 տարվա աշխատանքի արդյունքն են 1996 թվականից սկսած մինչև 2020 թվականը։

Մտքով հարազատ Հադրութում, «Զվարթնոցում» էին նաև Տող գյուղի արվեստի տան սաները։ 2005 թվականից գործող մշակույթի տան սաները, այսօր մայր Հայաստանի տարբեր շրջաններում են։

 

 

 

 

 

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց – թանգարանում «Մունք․Քաշաթաղ» խորագրով  ցուցադրությունը բաց է,  կշարունակվի  ևս 2 ամիս։