Գույքագրման աշխատանքներ «Բերդ»  պատմամշակութային արգելոցում

Գույքագրման աշխատանքներ «Բերդ»  պատմամշակութային արգելոցում

2023-12-18T14:43:21+00:00 18/12/2023|Տավուշ, Լրահոս, Հրապարակումներ|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանը, գիտահետազոտական բաժնի մասնագետ Քրիստինե Պետրոսյանը, ֆոնդապահներ Հասմիկ Սիմոնյանը և Սյուզաննա Դիլաքյանը   իրականացրեցին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Բերդ» պատմամշակութային արգելոցում պահվող, ինչպես նաև ժամանակավոր պահպանության ընդունված նախկին Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի   թանգարանային առարկաների գույքահաշվառման աշխատանքներ:

Միաժամանակ մասնագետների կողմից նկարագրվեց, ցուցակագրվեց մասնաճյուղի աշխատակիցների կողմից հավաքագրված 43 հնագիտական և 91 ազգագրական բնույթի առարկաներ: Դրանցից առանձնապես կարելի է նշել ՝ III-I հազ. թվագրվող բրոնզե ճարմանդները, ապարանջանը, եզակի դաշույնը, նիզակի ծայրը, մատանիները, կավանոթները, ինչպես նաև 19-րդ դ. վերջ-20-րդ դ. սկզբի կենցաղային կահկարասի, արհեստավորի աշխատանքային գործիքներ և այլն: