ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման 2023 թ․ հիմնական միջոցառումների պլանի համաձայն անցկացվել է «Հրդեհի դեպքում վարքականոնները» թեմայով դասախոսություն։
Գարիկ Ղամարյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վարչական մասնաշենքի անվտանգության, ՔՊ և ԱԻ բաժնի պետ
Հրդեհը չվերահսկվող այրում է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացումով և մարդկային կյանքի, առողջության համար վտանգ է առաջացնում, ուստի պետք է հիշել և կատարել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները․
1․ Մի վարդակից չմիացնել մի քանի էլեկտրական սարքավորում
2․ Չօգտագործել ինքնաշեն էլեկտրական սարքավորումներ
3․ Հրդեհի դեպքում կրակը մարել փրփրային, ածխաթթվային կամ փոշե կրակմարիչներով։