«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդի բացառիկ նմուշներից է ուշ անտիկ, մ.թ. II-III դդ. թվագրվող այս օծանելիքի անոթը։
Բաց երկնագույն ապակուց փչման եղանակով պատրաստված սրվակն օգտագործվել է օծանելիք կամ անուշահոտ յուղեր պահելու համար:
Ունի հարթ նստուկ, դեպի վեր նեղացող իրան, երկարավուն վիզ (վզի բարձր.՝ 7,9 սմ), դեպի դուրս հակված, հարթ կտրած, սակայն բոլորավուն եզրերով շուրթ:
Հայտնաբերվել է 1985 թ., Եղեգնաձորի Ջոջ-դար հնավայրի № 30 դամբարանի պեղման աշխատանքների ժամանակ (պեղ. ղեկավար Վ. Հովհաննիսյան)։
Պահպանված մասի բարձրությունը՝ 8,4 սմ, շուրթի տրամագիծը՝ 2,6 սմ, հատակի տրամագիծը՝ 2,7 սմ: