Հուշարձանապահպանն այնտեղ է, որտեղ թեկուզ մեկ հուշարձան կա․ անկախ ժամից, աշխարհագրական դիրքից կամ եղանակային պայմաններից, ասում է Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցը։
Ռուդիկ Մկրտչյան Սյունիքի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Մարդկային ոտք, եթե անգամ այդտեղ չի դրվում, բայց գեթ մեկ հուշարձան կա ես այնտեղ եմ։ Իմ պահպանության տակ Սյունիքի մարզի 4 գյուղի՝ Հարժիսի, Հալիձորի, Շինուհայրի, Խոտի հուշարձաններն են, մատչելի ու դժվարամատչելի վայրերով։
Չնայած երիտասարդ տարիքին Մկրտչյանն արդեն հասցրել է երկարատև աշխատանքային պատմություն կերտել հուշարձանների պահպանության ոլորտում։
Ռուդիկ Մկրտչյան ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանի պահապան
2006 թվականի սեպտեմբերին աշխատանքի անցա և արդեն 18-րդ տարին է պատվով եմ կատարում աշխատանքս։
Աշխատանքային այս տարիների ընթացքում տարբեր դժվարություններ է գլխով անցել, բայց հաղթահարել, առաջ է անցել, գործից էլ երբեք չի տրտնջացել։
Ռուդիկ Մկրտչյան ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Շատ է պատահում, որ շրջայցերի ընթացքում վայրի կենդանիների եմ հադիպում արջեր, գայլեր, երբեմն օձեր են պատահում թեև մենակ եմ լինում, բայց չեմ վախենում հասնում եմ հուշարձանին ուսումնասիրում, լուսանկարում և թեթևացած, որ գործս ավարտին հասցրի հետ եմ դառնում։
Պատմական կրթություն չունի, բարձրագույն էլ չի ստացել, բայց պատմությունն ու աշխարագրությունը՝ հատկապես Սյունիքի տասը մատի նման անգիր գիտի։
Ռուդիկ Մկրտչյան ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Տան ավագն եմ եղել հոգսերը ուսերիս էր, չեմ կարողացել կրթությունս շարունակել, փոխարենը երեխաներիս եմ բարձրագույն տվել։ Փառք Աստծո ամուսնացել, լավ ընտանիք եմ կազմել, երեք զավակ ունեցել։
46 ամյա Ռուդիկի որդին ոսկե մեդալով է դպրոցն ավարտել, այժմ ԵՊՀ-ում բարձրագույն կրթություն է ստանում։ Հոր գիտելիքներով ամեն օր ու առիթի է հպարտանում․
Ռուդիկ Մկրտչյան ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Մի օր ասեց, պապ ջան հանկարծ չմտածես, որ բարձրագույն չես գնացել, ես մի բանում եմ համոզվել․ քո միջնակարգ կրթության գիտելիքները շատ ու շատ դիպլոմավորներից ավելին է։ Ես էլ ինձ լավ զգացի։
Մոտ 155 հուշաձան՝ խաչքարեր, աղբյուրներ, քարավանատուն ու կամուրջ ամեն շաբաթ է այցելում հսկում և պահպանում։
Ռուդիկ Մկրտչյան ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Մարդ կա ասում է խաչքարը, կամ եկեղեցին գողանո՞ւմ են, որ եկել ես նորից ես նկարում, ինչի՞ համար ես ամեն շաբաթ գալիս։ Բացատրում եմ, որ չեն գողանում, իմ գործն էլ դա է, մեր ժառանգությանը ամեն օր է պետք հետևել։
Ռուդիկի հետևողականության մասին գիտեն բոլորը, եթե նկատում են որևէ իրավախախտում հուշարձանի տարածքում, կամ որևէ փոփոխություն անմիջապես պահապանին տեղյակ են պահում։
Ռուդիկ Մկրտչյան ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Այժմ հուշարձանների հանդեպ վերաբերմունքը փոխվել է, քչացել են դեպքերը հուշարձանին վնասելու, աղտոտելու, այդ գործում մեր դերն էլ է մեծ։ Ինձ գիտեն, ճանաչում են, եթե մի բան նկատում են անպայման տեղեկացնում են։
Սիրում ու հոգ է տանում պահպանության տակ գտնվող բոլոր հուշարձաններին, համոզված է․ ամեն մարդ հատուկ սիրով ծննդավայրի հուշարձաններին է կապված։
Ռուդիկ Մկրտչյան ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Առանձնահատուկ է ինձ համար Հալիձորում գտնվող Հարանց անապատը /Սյունյաց մեծ անապատ/, Հալիձոր- Տաթև ճանապարհից ձախ, գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվող Զանգակատուն մատուռը, Սբ․ Մինաս եկեղեցին։
Հալիձորի հուշարձաններին ամեն օր է հետևում, բայց այ Հարժիսի հուշարձաններին հասնելը հեշտ գործ չէ։
Ռուդիկ Մկրտչյան ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Շրջայցերի գրաֆիկով տրված է, որ պետք է գնամ Հարժիս, բայց մեկ ամբողջ օր պետք է հատկացնեմ հեռու է ու դժվար է հասնելը։ Հատուկ նման դժվարամատչելի վայրեր հասնելու համար ձի եմ պահում, որ կարողնամ անցնել այդ վայրերով։
Պատահել է, որ շտապ լուսանկար է պետք եղել մեքենա եմ վարձել, հասել եմ Հարժիս նկարել եմ հուշարձանը, որ ժամանակին հասցնեմ ծառայության հանձնարարությունը կատարեմ։
Գործում միշտ պատրաստակամ Ռուդիկը 18 տարի հուշարձանների պահպանությունով զբաղվելը շատ չի համարում, շարունակելու է ամուր պահել Հայաստանի հարավային դարպասի հուշարձանները։