19-րդ դարի վերջին Ալեքսանդրապոլում պատրաստված պղնձե այս կաթսան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ազգագրության ֆոնդ է հասել Շիրակի մարզի Հառիճ գյուղում գտնվող թանգարանի լուծարումից հետո։
Լիաննա Գևորգյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ
1988 թ․ ստեղծվել էր «Պատմական միջավայրի պահպանության և պատմամշակութային արգելոց-թանգարանների միացյալ դիրեկցիա», որի մեջ մտել են այն թանգարանները, որոնք առաջ գործել են որպես հուշարձանների պահպանության վարչության մասնաճյուղ թանգարաններ, այդ թվում և Հառիճի մասնաճյուղը։ 1991 փետրվարի 12 թիվ 51 հրամանով մասնաճյուղը լուծարվել է, Հառիճավանքը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Լուծարվելոց հետո այնտեղ պահվող թանգարանային առարկաները տեղափոխվել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ։
Սկզբում ժամանակավոր, այնուհետև՝ մշտական պահպանության են վերցրել, հաշվառվել։ Առարկան այժմ ազգագրության ֆոնդում պահվող Հառիճի թանգարանից բերված 388 միավոր ազգագրական իրերից մեկն է:
Լիաննա Գևորգյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ
Այն ունի լայն բերան, գոգավոր հատակ, դեպի դուրս դարձված զարդանախշ շուրթ, ունկերից հատակն իջնող երկուական լայն գոտի։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդային առարկաները ժամանակ առ ժամանակ վերականգնվում են, իսկ թե ինչպես են ընտրվում առարկաները գլխավոր ֆոնդապահն է մանրամասնում։
Լիաննա Գևորգյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ
Ֆոնդապահը տեղեկացնում է, որ այս կամ այն առարկան կարիք ունի հրատապ վերականգնման։ Լաբորոտորիայի մասնագետների հետ ուսումնասիրում ենք առարկան, ՊՈԱԿ-ի ֆոնդային առարկաների վերականգնման հանձնաժողովը հաստատում է և առարկան հանձնվում է մաքրման, վերականգնման։
Լաբորատորիան մաքրման և վերականգնման է վերցնում այն առարկանները, որոնք առավել վտանգված են։ Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում այժմ պլանային աշխատանքներ են ընթանում, վերականգնման փուլում են Գետաշենի հավաքածուից որոշ նմուշներ, կմաքրվեն նաև Օհանավանի ժայռափոր դամբարանից հայտնաբերված գտածոները։