Քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության հիմնական խնդիրները» թեմայով դասախոսություն։
Ներկայացվել է քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումները՝ ինչպես օրինակ կառավարման մարմինների և բնակչության ազդարարումը, տարհանումը և տեղաբաշխումը, փրկարարական աշխատանքների իրականացումը և այլն։
Նպատակն էր բարձրացնել աշխատակիցների իրազեկվածության մակարդակը։
Հայաստանի Հանրապետությունը Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է դարձել 1994 թ․։