«2010 թ․ փետրվարի 2-ն էր»․․․ այսօրվա պես հիշում է՝ ինչպես ոտք դրեց Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայություն, սկզբում փորձաշրջան, հետո՝ մարզային ծառայության ղեկավար։
Կամո Հակոբյան ՊՄՊ Կոտայքի մարզի հուշարձանի պահապան
Նոր Հաճնի գործարանը սկսել էր վատ աշխատել՝ հումք չկար, աշխատանք չկար, այլ բան էր պետք փնտրել։ Հուշարձանների հանդեպ սեր ու նվիրում միշտ եմ ունեցել, դիմեցի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայություն՝ չմերժեցին։
Ու արդեն 14 տարի է ոլորտում է՝ մի կողմ թողնելով ֆիզիկան, ինժեներ-մեխանիկի փորձն ու Արցախում դասավանդելու հիշողությունը, նվիրվել է հայրենի երկրի մշակութային ժառանգության պահպանմանը։
Կամո Հակոբյան ՊՄՊ Կոտայքի մարզի հուշարձանի պահապան
Նախկինում տեխնիկական հագեցվածությունը քիչ էր, իրավախախտման դեպքեր հազվադեպ էին պատահում, այսօր կարող եմ ասել, որ շատացել են դեպքերը։
10 տարի առաջ այլ խնդիրներ կային, օրինակ 3640 հուշարձանից ընդամենը 38 հուշարձանն ուներ պահպանական գոտի ։Շատ բաներ, որ այսօր ծառայությունն ունի նախկինում չկային, ծառայողական մեքենա, անգամ համակարգիչ չկար։ Աշխատում էինք մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի սկզբունքով։
Հենց այս սկզբունքով՝ միմյանց թև ու թիկունք կանգնելով էլ տարիներ շարունակ աշխատում են՝ հուշարձանների պահպանության գործը առաջ տանում։ ՊՄՊ Կոտայքի մարզայինի աշխատանքը նոր թափ է ստացել 2012 թվականին, երբ այն ժամանակ Կրթության, Մշակույթի և Պաշտպանության նախարարությունների միջև եռակողմ համաձայանագիր է կնքվել։
Կամո Հակոբյան ՊՄՊ Կոտայքի մարզի հուշարձանի պահապան
Մշակույթ-կրթություն-բանակ գործակցությամբ ծառայությանը կցվեց 6 զորամաս, միացան դպրոցները և սկսեցինք մաքրման աշխատանքներ իրականացնել մարզի հուշարձանների տարածքներում, կրթական միջոցառումներ անցկացնել դպրոցներում, գրադարաններում։
Ներկայումս Կամո Հակոբյանի պահպանության տակ Կոտայքի մարզի 8-րդ պահպանական գոտու՝ Արգելի, Նուռնուսի, Բյուրեղավանի, Արզնիի, Նոր Հաճնի, Նոր Գեղիի հուշարձաններն են։
Կամո Հակոբյան ՊՄՊ Կոտայքի մարզի հուշարձանի պահապան
2014 թվականին հայտնաբերվել է Նոր Գեղիի 1 հնավայրը, որը մոտ 300- 380 հազար տարվա պատմություն ունի ըստ հնագետների, շրջակայքում ամրոց կա, որը ևս գտնվում է իմ պահպանության տակ։
Անցած-գնացածի մասին կարոտով է հիշում, վերապրում Արզական գյուղի՝ Նեղուցի վանական համալիրի տարածքի առեղծվածը։ Ձորից ժայռերին նայելիս ասում է աչքերին ժայռը խաչ էր երևում։
Կամո Հակոբյան ՊՄՊ Կոտայքի մարզի հուշարձանի պահապան
Մի անգամ էլ աշխատողներով որոշեցինք անցնել ձորի մյուս կողմը՝ տեսնելու ինչ կա, չնայած այդ ճանապարհով հաճախ էինք անցել-գնացել Հերմոնի վանք։ Գնացինք և հայտնաբերեիցնք 6 խաչքար։ Երևում էր, որ վաղուց քանդված գերեզմանոց էր փոսորակներ էին առաջացել, տեղում ծառեր էին աճել, խաչքարերը՝ ընկած էին տարբեր տեղեր։
Խաչքարերը նկարել են, ներկայացրել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, թույլտվություն ստանալուց հետո ընդգրկել են «Խաչքարերին նոր կյանք» ծրագրում և ուղղել։ Չի մոռանում նաև այն դեպքը, որ չնայած բազմաթիվ ջանքերի չի հաջողվել կանխել 12-րդ դդ․ թվագրվող խաչքարի տարածքում նոր մատուռի կառուցման աշխատանքները։
Կամո Հակոբյան ՊՄՊ Կոտայքի մարզի հուշարձանի պահապան
Արդյունքում մատուռը կառուցվեց մենք վատամարդ դուրս եկանք, թե չէինք ուզում նոր մատուռ կառուցվի։
Դժվարամատչելի հուշարձաններից Գեղամա լեռներում գտնվողներն է առանձնացնում՝ դամբարանադաշտեր, հին բնակավայրեր, Գեղաշենում գտնվող լավային ժայռաբեկորներ․
Կամո Հակոբյան ՊՄՊ Կոտայքի մարզի հուշարձանի պահապան
Լավային ժայռաբեկորները, ասես արհեստական ջրհորներ լինեն։ Ձնհալով, մառախուղով սնվող փոսերը, եղանակով պայմանավորված ջուր են հավաքում իրենց մեջ, դրանք հավանաբար կառուցվել են որսի նպատակով կենդանիներին ջրով գրավելու համար։
2020 թ․, անցնելով թոշակի Կամո Հակոբյանը ազատվել է մարզային ծառայության պետի պաշտոնից, սակայն գործում նվիրյալ աշխատողի կարիքը զգացվում էր, ծառայության նոր պետից առաջարկ է ստացել մնալ համակարգում՝ որպես հուշարձանի պահապան՝ փորձով, հմտությամբ կիսվելու ծառայության երիտասարդ աշխատակիցների հետ։
Կամո Հակոբյան ՊՄՊ Կոտայքի մարզի հուշարձանի պահապան
Առաջարկը սիրով եմ ընդունել, շնորհակալ եմ ծառայությանը վստահության համար։ Սիրով գործակցում ենք, աշխատում ենք և այսօր կարող եմ ասել, ծառայությունը լավ արդյունքներ է գրանցում շնորհիվ նաև նոր սարքավորումների և գործում հմտացած ծառայության պետի։
71 ամյա պահապանը հայրենի հողում շատ ծառեր է հասցրել տնկել, սերունդներ կրթել, հուշարձաններ պահել ու կանգնեցրել։ Այսօր էլ շարունակում է գործը՝ պատմական մշակույթի պահպանության հանդեպ սերը թոռնիկիներին փոխանցելով։