«Եվրոպայի նշանակալից գերեզմանոցներ» ասոցիացիայի անդամներ Աթենքի Հարոկոպիոյի և Յորքի համալսարանները համատեղ ապրիլի 18-20-ին Աթենքում անցկացնում են գերեզմանագիտական միջազգային ժիտաժողով։
Աթենքի գիտաժողովին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայացել է «Մեկ շրջան Սևանա լճի շուրջ՝ հետևելով միջնադարյան նշանակալի գերեզմանոցների խաչքարերի և տապանաքարերի պատկերաքանդակներին և ընթերցելով դրանց արձանագրությունները» խորագրով։
Գեղարքունիքի մարզի Նորատուսի և Սևանի ավազանի միջնադարյան գերեզմանոցներին նվիրված զեկույցը ներկայացրել է՝ գիտահետազոտական բաժնի մասնագետ, հնագետ, պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանը։
2023 թ. սեպտեմբերի 21-ից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» ՊՈԱԿ-ը հանդիսանում է «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցների ասոցիացիայի» անդամ։