«Զվարթնոցն իմ երկրորդ տունն է» իմ տնից շատ ես այս տաճարն եմ սիրում»։
«Զվարթնոց» տաճարն իր երկրորդ տունը համարող մեր պատմության հերոսուհին 61 ամյա Մարինե Շահվերդյանն է՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցանմուշների պահապանը ավելի քան 28 տարի։ Հուզմունքը զսպելով հավաքում է մտքերն ու պատմում․
Մարինե Շահվերդյան «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցանմուշների պահապան
1996 թվականն էր աշխատանքի անցա սկզբում որպես հուշարձանի պահապան, այնուհետև թանգարանի գործարկումից հետո ցուցանմուշների պահապան։
Մոտ երեք տասնամյակ բացի երկուշաբթի օրերից ամեն առավոտ գալիս եմ աշխատանքի ցուցանմուշների մաքրությամբ զբաղվում, այնուհետև սպասում օրվա հյուրերին։
28 տարի շարունակ տիկին Մարինեն «Զվարթնոցի» թանգարանի ճարտարապետական ցուցասրահի պահպանությունն է իրականացնում։
Մարինե Շահվերդյան «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցանմուշների պահապան
Իմ պահպանության տակ է ճարտարապետական ցուցասրահը, որտեղ էլ և տեղադրված է ճարտարապետ Թ. Թորամանյանի՝ Զվարթնոցի տաճարի վերակազմության համաձայան պատրաստված մանրակերտը։
Ցուցանմուշների մաքրությունն ու պահպանությունը իրականացնելով, չի հիշում որևէ դեպք, որ ցուցանմուշը վնասված լինի։ Փոխարենը՝ մշտական այցելունների հոգատարությունն է հիշում․
Մարինե Շահվերդյան «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցանմուշների պահապան
Տուրիստականները, որ խմբեր են բերում, պատահում է գալիս են և ժամանակի մեջ չեն տեղավորվում միայն տաճարի տարածքով են շրջում, բայց գալիս են թանգարան ինձ տեսնում հետո են գնում, ասում են չի լինի Զվարթնոց գանք առանց ձեզ տեսնելու գնանք։
Հետաքրքիր, միաժամանակ հագեցած աշխատանքային տարիների հեռվից հատկապես լավ է հիշում տաճարի մասնակի վերականգնման աշխատանքները։
Մարինե Շահվերդյան «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցանմուշների պահապան
2000-ականների սկիզբն էր, հստակ թվականը չեմ հիշում վերականգնում էին տաճարի կամարաշարը, կենտրոնական մուտքը խիտ ու ծավալուն ծարաբեռնված աշխատում էինք բոլորս, երկար մնում օգնում ինչով կարող էինք։
Միջոցառումներ անթիվ-անհամար են անցկացրել ու անցկացնում արգելոցում, տպավորված է տաճարի տարածքում ներկայացված Անուշ օպերայով։ Այսօր, սակայն ուրախությունն ու տպավորությունները դպրոցականներից է ստանում։
Մարինե Շահվերդյան «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցանմուշների պահապան
Աշակերտների հետ շփումներից եմ շատ ոգևորվում նրանց հայացքներում այնքան հարցեր կան թաքնված, սիրում եմ, որ տպավորված ու ինչ-որ նոր գիտելիք ստացած հեռանում են թանգարանից, այդպես մեր օրն էլ է արժևորվում։
Տիկին Մարինեի թանգարանի հանդեպ ունեցած սերը, երկար տարիների նվիրումը չէին կարող անհետևանք մնալ ընտանիքում, այն իր հետքն է թողել դստեր վրա։
Մարինե Շահվերդյան «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցանմուշների պահապան
«Զվարթնոցը» արդեն 6 տարի է աղջկաս՝ Ռոզայի, երկրորդ տունն էլ է դարձել, իմ սիրով վարակել եմ նաև դստերս, որը դարձյալ պահպանում է թանգարանի դարավոր պատմություն ունեցող ցուցանմուշները։
Շաբաթը վեց օր մայր ու դուստր թանգարանում իրենց աշխատանքն են կատարում՝ մտքում մեկ փափագ ունենալով, որ օրը այցելուներով լի լինի։