Հայլ-լեհական գործակցության պայմանագիր է կնքվել Վարշավայում

Հայլ-լեհական գործակցության պայմանագիր է կնքվել Վարշավայում

2024-05-23T14:18:01+00:00 23/05/2024|Լրահոս, Հրապարակումներ|

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Փահլևանյանը, Վարշավայի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ալոյիզի Նովակը և «Միջերկրյածովյան հնագիտության լեհական կենտրոնի» տնօրեն Արտուր Օբլուսկը համագործակցության պայմանագիր են կնքել։

Նպատակը Հայաստանի Հանրապետության երեք գիտահետազոտական կենտրոնների՝ ՀՀ-ում համատեղ հնագիտական հետազոտությունների իրականացումն է, հետագա նեղ մասնագիտական գործունեության  իրականացմամբ՝ համատեղ գիտաժողովներ, կլոր սեղաններ, մասնագետների վերապատրաստումը:

Նախատեսվում է իրականացնել հնագիտական հուշարձանի և հայտնաբերված իրերի վերականգնման և կոնսերվացման աշխատանքներ, ժամանակավոր և մշտական ցուցադրությունների կազմակերպում, որն ուղղված կլինի հնագիտական հուշարձանի հանրահռչակմանը։