Երևանում անցկացվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կազմակերպած «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ցուցահանդեսին երկու տաղավարում է ներկայացել՝ Կոտայքի և Արմավիրի։
Ծառայության աշխատակիցները այցելուների համար բացահայտել են Կոտայքի մարզում գտնվող «Բջնի» պատմամշակութային արգելոցում անցկացվող «Բջնի ամրոցի գանձերը» և Արմավիրի մարզի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում անցկացվող «Արի՛ խաղանք հնագիտություն» կրթական ծրագրերը։
Այցելուները ծանոթացել են Հայաստանի 10 մարզերին, բացահայտել՝ առաջարկվող զբոսաշրջային թաքնված վայրերը, հարուստ մշակութային ժառանգությունը, պատմական հուշարձանները, հայկական համեղ խոհանոցը։