Աշխատակազմի պատրաստումը արտակարգ իրավիճակների պայմաններում․ դասախոսություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում

Աշխատակազմի պատրաստումը արտակարգ իրավիճակների պայմաններում․ դասախոսություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման 2024 թ․ հիմնական միջոցառումների պլանի համաձայն  անցկացվել է «Անձնակազմի և աշխատակիցների պատրաստումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով դասախոսություն։

Գարիկ Ղամարյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վարչական մասնաշենքի անվտանգության, ՔՊ և ԱԻ բաժնի պետ

Դասախոսության նպատակն է ևս մեկ անգամ իրազեկել աշխատակիցներին, թե ինչպես պետք է վարվել արտակարգ իրավիճակների պայմաններում, ինչպես պետք է իրականացվի տարահանումը` վտանգավոր տարածքից անվտանգ տարածք` մարդկանց, նյութական արժեքների ժամանակավոր տեղափոխումը և տեղաբաշխումը։

Քննարկվել են նաև  արտակարգ իրավիճակի պայմաններում թանգարանային առարկաների տարհանման հարցերը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանը անդրադառնալով թեմային ներկայացրել է․

Լիաննա Գևորգյան գլխավոր ֆոնդապահ

Ֆոնդապահները, ինչպես նաև Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները պատրաստված են  և հստակ գիտեն անելիքները  արտակարգ իրավիճակների պայմաններում։ Գիտեն՝ ինչպես պետք է աշխատել տարհանման ենթակա առարկաների և փաթեթավորման նյութերի հետ։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վարչական մասնաշենքի անվտանգության, ՔՊ և ԱԻ բաժնի պետը ամփոփելով դասախոսությունը ավելացրել է, որը  նյութական մշակութային պահպանության գործում ընդգրկվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինները և գործակցության արդյունքում հնարավորի կլինի աշխատուժի ցուցակների, պլանների կազմման արդյունքում արտակարգ իրավիճակների պարագայում սահուն իրականացնել  սահմանամերձ բնակավայրերում թանգարանային առարկանների տարհանումը։