«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հուլիսի 20-21-ը Դիլիջանում կմասնակցի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնին։
Առանձին տաղավարով ներկայացվելու են ծառայության հրատարակությունները, արգելոցները, արգելոց-թանգարանները, կրթական ծրագրերը, որոնք անցկացվում են մասնաճյուղ արգելոց-թագարաններում։
Փառատոնի շրջանակում Դիլիջանի քաղաքային այգում կներկայացվեն արհեստների և արվեստների տարբեր նմուշներ՝ ասեղնագործ, թաղիքից, փայտից ու մետաղից պատրաստված ինքնատիպ աշխատանքներ, գորգեր, կարպետներ, զարդեր, տիկնիկներ, խեցեղեն և այլն։
Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից՝ ցուցադրելով իրենց ձեռագործ աշխատանքները։ Առանձին տաղավարներով կներկայանան ոչ նյութական մշակութային ժառանգություն հանրահռչակող Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Դիլիջանի և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանները, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։