Հնավայրից-թանգարան բացահայտել  են ապագա դիզայներները

Հնավայրից-թանգարան բացահայտել  են ապագա դիզայներները

2024-11-27T16:34:09+00:00 27/11/2024|Երեվան, Լրահոս, Հրապարակումներ|

Եվրոպական քոլեջի «Դիզայն»   մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները բացահայտել են, թե ինչպե՞ս են հնագետները պեղում  առարկան և  ի՞նչ ճանապարհ է անցնում մինչև թանգարան։

«Հայկական լեռնաշխարհը Հին Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական և առևտրատնտեսական գործընթացների ոլորտում մ․թ․ա․ II հազ․ 2-րդ կես» թեման ներկայացրել է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը․

Հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պորֆեսոր Աշոտ Փիլիպոսյան

Ուշբրոնզեդարյան հնավայրից հայտնաբերված անագե գտածոներ, հինմիջերկրածովյան խեցիներից պատրաստված զարդեր, միջազգային տարանցիկ առևտուրը տարածաշրջանում ուշ բրոնզի շրջափուլում և դրանց կրկնօրինակը,  Մեծամորի հնավայրից հայտնաբերված բացառիկ գտածոները և այն ամենը ինչ դուք տեսաք և լսեցիք այս դասխոսության շրջանակում, հնագետի կատարած աշխատանքի արդյունքում է հայտնի դարձել, ներկայացված շատ նյութեր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոցից են հայտնաբերվել և ցուցադրվում են թանգարանում։ Ապագա դիզայներնե՛ր, այս գտածոները լավ ուսումնասիրեք, դրանք կարող են ձեզ համար նոր ստեղծագործության աղբյուր դառնալ։

Հնավայրից լաբորատորիա հասած թանգարանային առարկայի վերականգնման գործընթացի և վերականգնողի մասնագիտության մասին խոսել է  ՊՈԱԿ-ի  Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի վերականգնող մասնագետ, հնագետ Աստղիկ Սիմոնյանը։

Դպրոցի աշակերտները ծանոթացել են առարկաների վերականգմանը՝ բեկորային վիճակից մինչև ամբողջովին վերականգնված թանգարանային վիճակ։

Համբերություն պահանջող վերականգնողի մասնագիտությունը այնքան էլ ապագա դիզայներների սրտով չէ, սակայն, նոր գտածոների հետքերով  պեղումների մասնակցելուն անհամբերությամբ են սպասում։

Եվրոպական քոլեջում հանդիպումն ավարտվեց՝ գարնանը հանդիպելու, պեղավայր գնալու ակնկալիքով, իսկ մինչ այդ կայցելեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ բացահայտելու և ոգեշնչվելու հազարամյակների պատմություն ունեցող գտածոներով։