ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԹԵԺԱՌՈՒՅՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԹԵԺԱՌՈՒՅՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

2013-07-18T16:34:07+00:00 July 18th, 2013|Լրահոս|

«Բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակում Կոտայքի մարզի զորամասերից մեկի շուրջ 70 զինծառայողների համար, օրերս կազմակերպվել էր արշավ Մեղրաձոր համայնքի Թեժառույքի վանական համալիր /պետական ցուցիչ` 6.45.11, 12-13-րդ դդ./: Զինծառայողներին ներկայացվել է Կոտայքի մարզի պատմամշակութային ժառանգությունը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը պատմել է Թեժառույք վանական համալիրի մասին, անդրադարձել հուշարձանների պահպանության խնդրին:

«Առավել քան կարեւոր է հուշարձանների պահպանությունը: Հարուստ է գեղեցիկ մշակույթ ունեցող ազգը: Մեր խնդիրն է բացառել հուշարձանների նկատմամբ կատարվող ոտնձգությունները», – իր խոսքում նշել է Կ.Հակոբյանը:

Վանական համալիրի տարածքում կազմակերպված արշավին միացել են ու դասախոսությունը ունկնդրել Թեժառույք այցելած` ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի ուսանողներնը, դասախոսները: Զինծառայողների եւ ուսանողների հարցերը բազմաբնույթ են եղել. հուշարձանների վերականգնումից մինչեւ հանրահռչակում: