Ընթերցողի սեղանին են «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» եւ «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը» պրակները: Պատմական Հայաստանի մայրաքաղաքի շքեղ ճարտարապետության մասին են պատմում հրատարակված ժողովածուները: Դրանցում ներկայացված են հայկական ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմանդիր, ճարտարապետ Թորամանյանի 20-րդ դարի սկզբին կատարած աշխատանքները: Անիի երբեմնի սքանչելի ճարտարապետությանը, ավերված եկեղեցիներին ու հրատարակված ժողովածուների հրատարակմանը` իբրեւ Արեւմտյան Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված քայլին է անդրադարձել«Առաջին լրատվական» ծրագիրը: