Ս. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ (ԳՐԻԳՈՐԱՇԵՆ)

Ս. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ (ԳՐԻԳՈՐԱՇԵՆ)

2014-08-11T15:39:57+00:00 27/08/2013|Արագածոտնի Հուշարձաններ|

Ս. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ (ԳՐԻԳՈՐԱՇԵՆ)
Արագածոտնի մարզ
գ. Արագած
պետ. ցուցիչ` 2.16.1.

 

Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության կոթողներից մեկը` Ս. Երրորդություն եկեղեցին, գտնվում է Թալինի տարածաշրջանի Արագած գյուղից մոտ 5 կմ արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին: Ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության հիման վրա եկեղեցին թվագրվում է VI դ.: Պատկանում է կենտրոնագմբեթ, բազմախորան եկեղեցիների տիպին: Ունի արտաքուստ բազմանիստ 6 պայտաձև խորան, որոնց մեջ եռանկյունաձև, կամարակապ որմնախորշերն են: Եկեղեցին ունեցել է բազմաստիճան որմնախարիսխ, պայտաձև կամարներ, եռանկյունաձև ճակտոնով և որմնասյուներով շքամուտք, որոնց հետքերն են մնացել: Միակ մուտքը հարավարևմտյան կողմից է: Կառուցված է դեղնակարմրավուն սրբատաշ տուֆով: Դեկորատիվ միակ հարդարանքը թմբուկը պսակող ատամնաշարավոր, երկաստիճան քիվն է: Եկեղեցու թմբուկի հյուսիսային պատուհանի պսակին փորագրված է եկեղեցու ճարտարապետի անունը` Գրիգոր, որն էլ հիմք է ընձեռել եկեղեցին կոչելու նաև Գրիգորաշեն:

Հայկական ճարտարապետության մեջ մինչ օրս հայտնի` վեց խորաններով 13 եկեղեցիներից Ս. Երրորդություն եկեղեցին միակն է, որ այսօր կանգուն է:

Հիմնական գրականություն

Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:

Манучарян А. Два новооткрытых памятника многоапсидной композиции. Պատմա-բանասիրական հանդես, 1976, N 3:

Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1, Երևան, 1990,: