ԲԱՑ ԴԱՍ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Գ. Նժդեհի անվան թիվ 8 դպրոցի աշակերտների համար «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է բաց դաս` «Հայաստանի միջնադարյան ճարտարապետության զարգացումը» թեմայով: Միջոցառումն ուղեկցվել է անհրաժեշտ ուսուցողական նյութերի` գծագրերի, չափագրությունների եւ այլնի ցուցադրությամբ: Բաց դասի նպատակն է մատաղ սերնդի մոտ զարգացնել մեր մշակույթի նկատմամբ բարձր պատասխանատվություն, սեր եւ ճարտարապետության ոլորտի հնարավորինս խոր ճանաչողություն:

Ինտերակտիվ բնույթ ստացած միջոցառումը տեւել է ակադեմիական մեկ ժամ /45 րոպե/: Աշակերտները բաց դասն ունկնդրել են մեծ հետաքրքրությամբ, տարաբնույթ հարցեր առաջադրել միջոցառման բանախոսին` ՊՈԱԿ-ի Ճարտարապետ Աշոտ Աբրահամյանին: Վերջինս տվել է սպառիչ պատասխաններ: