ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ

2013-11-11T11:19:56+00:00 11/11/2013|Լրահոս|

Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքում գտնվող Թանահատի վանական համալիրի ս. Ստեփանոս եկեղեցու /9.42.8.1/ գմբեթի խաչը վերականգնվել է ու տեղադրվել եկեղեցու գմբեթին:

Հիշեցնենք, որ ուժեղ քամու հետեւանքով խաչը վերջերս պոկվել ու ընկել էր, պոկվել էր նաեւ խնձորակը, կոտրվել էր գմբեթի մի քանի քար: Խաչի վերականգնումը հնարավոր է եղել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայության ու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ջանքերի շնորհիվ:

Թանահատի վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, գերեզմանատնից: Կառուցվել է Պռոշ իշխանի տիրապետության ժամանակ, նրա հրամանով 1272-79թթ.: Վանքի երկրորդ եկեղեցին Վարագա ս. Նշան է: Վանական համալիրի տարածքում է գտնվում նաեւ միջնադարի Գլաձորի համալսարանը: