ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԱՊԱՀՊԱՆ ՄԱՐԶՊԵՏԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻՆՆ Է

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԱՊԱՀՊԱՆ ՄԱՐԶՊԵՏԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻՆՆ Է

2013-12-26T09:06:09+00:00 25/12/2013|Լրահոս|

Անցնող տարվա ընթացքում Վայոց ձորի մարզի հուշարձանների պահպանության խնդիրները ոչ միայն ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության, այլեւ`մարզպետ Էդգար Ղազարյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են եղել: Պետական մարմինների եւ մարզային ծառայությունների համակարգված աշխատանքը միայն կարող է նպաստել հուշարձանների պահպանության ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Պաշտոնավարման հենց սկզբից մարզի ղեկավարը ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին ծանոթանալուց հետո, մարզային ծառայության ղեկավարի հետ միասին այցելել է հուշարձանների տարածքներ` ծանոթացել խնդիրներին: Հաշվետու տարում եղել է Արատեսում, Գնդեվանքում, Զորաց տաճարում, Շատիվանքում, Նորավանքում, Արենիի Ս. Աստվածածին եկեղեցում, Սպիտակավորում եւ այլն:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության մասնակցությամբ`հուշարձանների պահպանության խնդիրներին առնչվող խորհրդակցություն է անցկացվել մարզպետարանում:

Է. Ղազարյանի հանձնարարությամբ, յուրաքանչյուր համայնքի համար կազմվել են տեղեկատվական փաթեթներ: Մարզպետի աջակցությամբ մարզային ծառայության աշխատակիցները մոնիթորինգի նպատակով լուսանկարել են մարզի շուրջ 200 հուշարձան, հաշվառվել ու գրանցման են ներկայացրել 35 նոր հուշարձան: Աշխատանքներ են տարվել հուշարձանների հաշվառման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման ուղղությամբ: Վայոց ձորի մարզպետն անմասն չի մնացել նաեւ Խնձորուտի եկեղեցու /տեղական նշանակության/ մասնակի վերանորոգման հարցում: Ներկայում աշխատանքներ են տարվում Շատիվանքի վանական համալիրի վերականգնման ուղղությամբ: Մարզի հողհատկացման գործընթացներում ներգրավվել են հուշարձանների պահպանության պատասխանատուները: Վայոց ձորի մարզպետն ակտիվորեն մասնակցել է նաեւ մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված միջոցառումներին: Ուշադրության կենտրոնում է պահել մարզում իրականացվող պեղումներն ու վերականգնման աշխատանքները: