ՄՐՑՈՒՅԹ-ՎԻԿՏՈՐԻՆԱ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԹԵՄԱՅՈՎ

ՄՐՑՈՒՅԹ-ՎԻԿՏՈՐԻՆԱ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԹԵՄԱՅՈՎ

2013-12-26T15:07:31+00:00 26/12/2013|Լրահոս|

Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում կայացել է «Լոռու մարզի պատմությունն ու մշակույթը» թեմայով մրցույթ-վիկտորինան: Կրթօջախի 8-րդ և 9-րդ դասարանների գերազանց առաջադիմությամբ օժտված աշակերտներից կազմված «Անի» և «Ուրարտու» թիմերը պատասխանեցին ՊՈԱԿ-ի տրամադրած հարցաշարերին: Ժյուրիի կազմում դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ու Լոռու ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցներն էին: Ժյուրիի նախագահ, ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը մինչ մրցույթ-վիկտորինան սկսելը ներկայացրեց ՊՈԱԿ-ի և մարզային ծառայության գործունեության նպատակները, մշակութային ժառանգության պահպանման ոլորտում իրականացվող աշխատանքները: Մրցույթի ընթացքում ծավալվեց անկաշկանդ և թեժ մրցակցություն: Հինգ փուլերի արդյունքների ամփոփմամբ հաղթող ճանաչվեց «ՈՒրարտու» թիմը՝ հավաքելով 48 միավոր, «Անի» թիմը հավաքեց 41 միավոր:

Ավարտին դպրոցին հանձնվեց ՊՈԱԿ-ի տրամադրած` Թ. Թորամանյանի «Անիի մայր տաճար» գիրքը, մասնակիցները պարգևատրվեցին «Գլաձորի համալսարան» DVD խտասկավառակներով և «Մոմիկ» գրքերով:

«Չկան հաղթողներ և պարտվողներ, հաղթել են բոլորը, որովհետև մրցույթին պատրաստվելիս դուք ձեռք եք բերել մեր քաղաքի ու մարզի պատմության և մշակույթի վերաբերյալ գիտելիքների հարուստ պաշար, որոնք օգտակար կլինեն ողջ կյանքի ընթացքում », -իր խոսքում ասաց ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը: