«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը եւ եւ ՌԴ կադրերի պատրաստման կենտրոնական ինստիտուտի, անկախ գնահատողների, ուսումնամեթոդական կենտրոնը տեւական ժամանակ է տարբեր ծրագրերի շրջանակում գործակցում են: Կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանը օրերս հյուրընկալվել էր ՊՈԱԿ-ում: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն ու Մ. Գասպարյանը քննարկել են համատեղ ծրագրերի շարունակության անհրաժեշտությանն առնչվող հարցեր: Մասնավորապես նախանշվել է առաջիկայում մշակութային ժառանգության պատմամշակութային արժեքին, հուշարձանին պատճառած վնասի գնահատմանը , օրենսդրական խնդիրներին առնչվող միջազգային գիտաժողովի անցկացումը, համատեղ այլ ծրագրերի իրականացումը: