ԲԱՑ ԴԱՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԲԱՑ ԴԱՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2018-03-29T15:57:18+00:00 24/01/2014|Գեղարքունիք, Լրահոս|

Պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու հանրահռչակումը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ամենօրյա աշխատանքն է: Մարզային ծառայությունների ղեկավարները, հուշարձանների պահապաններն այս առումով սերտ գործակցում են ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի, այնպես էլ` հանրակրթական դպրոցների հետ: Սեփական մշակույթի մասին գիտելիք բանակի ապագա զինվորը, վաղվա սպան, քաղաքացին ստանում է հենց կրթօջախում: ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային ՊՄՊ ծառայության աշխատակիցները բաց դաս են կազմակերպել Շատվան եւ Վանեւան գյուղերի դպրոցականների համար: «Մաքենյաց վանքը Վարդենիսի տարածաշրջանի պատմամշակութային հուշարձան» թեմայով բաց դասը Շատվան գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանցիների համար անցկացրել է դպրոցի պատմության ուսուցչուհի Ֆ. Աղաջանյանը: Վանեւան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանցիների բաց դասի թեման էր` «Իշխանավանքի պատմամշակութային հուշարձանը» : Ի դեպ, Շատվանի դպրոցականները վերջերս են եղել հուշարձանի տարածքում` ծանոթացել մշակութային այս հրաշալի գեղեցկության հետ:

ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները նախատեսում են բաց դասեր կազմակերպել նաեւ այլ կրթօջախներում: