ՎՆԱՍՎԵԼ Է ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՆԻՔԸ

ՎՆԱՍՎԵԼ Է ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՆԻՔԸ

2018-03-29T15:53:46+00:00 05/02/2014|Արարատ, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արարատի ՊՄՊ մարզային ծառայության հուշարձանների պահապան Գալինա Մկրտչյանը հերթական շրջայցի ժամանակ արձանագրել է, որ Վերին Դվին համայնքում հաշվառված «Ումրա» եկեղեցու /պետ. ցուցիչ` 3.92.1./ տանիքը տեղացած առատ ձյան պատճառով վնասվել է: Հայոցքը լցվում է եկեղեցու մեջ: ՊՄՊ մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը եղել է եկեղեցու տարածքում, լուսանկարել հուշարձանը , կատարվածի մասին էլ տեղեկացրել ՊՈԱԿ-ի տնօրինությանը:
Ի դեպ, հերթական աշխատանքային շրջայցի ժամանակ, ՊՄՊ մարզային ծառայության պետին է դիմել Գետազատի գյուղապետ Գ. Հարությունյանը : Նա տեղեկացրել է, որ 2011թ. համայնքում հաշվառված «Մշակույթի տուն» /պետ ցուցիչ` 3.29.7./ հուշարձանն անմխիթար վիճակում է գտնվում` աջակցություն խնդրելով նորոգման հարցում: