ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ Է 30-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ Է 30-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔ

2018-03-29T15:57:43+00:00 16/04/2014|Կոտայք, Լրահոս|

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան` ապրիլի 18-ին ընդառաջ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը, զինծառայողների մասնակցությամբ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացնում հանրապետության մարզերի հուշարձանների տարածքներում: Մասնավորապես Կոտայքի մարզի Բալահովիտ, Արգել, Քանաքեռ-Ավան համայնքներում գտնվող զորամասերի 100-ից ավելի ժամկետային զինծառայողների մասնակցությամբ մաքրվել է Ողջաբերդ, Ջրվեժ, Զովք, Գեղադիր, Գառնի, Արամուս, Բալահովիտ, Գետամեջ, Նոր Գեղի, Արգել եւ այլ համայնքներում 30-ից ավելի հուշարձանի տարածք:

Ապրիլի 18-ին ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության, զինծառայողների ու դպրոցականների մասնակցությամբ մարքման ու բերակարգման աշխատանքներ կիրականացնի Հրազդանում: Նույն օրը Աբովյանի եւ Բալահովիտի դպրոցներում, ինչպես նաեւ Չարենցավանի պետական քոլեջում օրվա խորհուրդը կրող թեմայով բաց դասեր կանցկացվեն: