ԲԱՑ ԴԱՍԵՐ ՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍԵՐ ՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:59:55+00:00 22/04/2014|Սյունիք, Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշվել է նաեւ Շիրակի մարզում: Արդեն ավանդույթ է դարձել «Բանակ-կրթություն-մշակույթ» ծրագրի շրջանակում հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքների իրականացումը: Նախաձեռնության հիմքը դրվել է 2012 թ. պաշտպանության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարների համատեղ հրամանով:
Շիրակի մարզում տեղակայված զորամասերի 100-ից ավելի զինծառայողներ, հանրակրթական դպրոցների 425 աշակերտներ, մանկավարժներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մաքրեցին Շիրակի մարզի Ջաջուռ, Արթիկ, Ձորակապ, Մեծ Սեպասար, Բասեն, Պեմզաշեն, Ջրառատ, Սառնաղբյուր, Հոռոմ, Լեռնակերտ, Աշոցք, Վարդաղբյուր և այլ համայնքներում գտնվող հուշարձանների տարածքները: Որոշ հուշարձանների մերձակայքում նաև ծառատունկ է կատարվել:

Մարզի մի շարք համայնքների հուշարձանների տարածքներում Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի և Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ անցկացվել են բաց դասեր, և ցուցադրվել են փաստավավերագրական նյութեր: