«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ՄԻԱՑԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ ՍՏԵՂԾՎԱԾ «ԳԵՂԱԴԻՏԱԿ» ԹՎԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ՄԻԱՑԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ ՍՏԵՂԾՎԱԾ «ԳԵՂԱԴԻՏԱԿ» ԹՎԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

2014-05-19T15:04:01+00:00 19/05/2014|Լրահոս|

Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո մայիսի 17-ին Հայաստանում մեկնարկած «Թանգարանային գիշեր» ծրագիրն այս տարի կրում էր «Թանգարանները միավորում են մեզ» խորագիրը: «Թանգարանային գիշեր» միջոցառման 10-ամյա հոբելյանի առիթով եվրոպական թանգարանները, այդ թվում` նաև հայաստանյան, մասնակցեցին հատուկ հոբելյանի առիթով ստեղծված «Գեղադիտակ» («Kaleidoscope») թվային ծրագրին: ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, ապրիլի 17-ին անցկացված միջոցառումը հնարավորություն էր ընձեռնել տեսնելու ծրագրին միացած աշխարհի տարբեր թանգարանների այցելուներին:

Արգելոց-թանգարանի այցելուներին ներկայացվեց ծրագիրը: Թանգարանում, նաև տաճարի տարածքում լուսանկարներ արվեցին զբոսաշրջիկների և աշխատակիցների մասնակցությամբ` հավուր պատշաճի կազմակերպելով «Թանգարանային սելֆի»-ն, աջակցելով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի միջազգային հանրահռչակմանը: