ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԳԱՌՆԻ ՈՒ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԳԱՌՆԻ ՈՒ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

2018-03-29T15:57:43+00:00 26/05/2014|Կոտայք, Լրահոս|

Բանակ-կրթություն-մշակույթ կապը տարեց-տարի առավել լայն թափ է ստանում, գործակցությունն ավելի է ամրապնդվում: Երեք գերատեսչությունների պատասխանատուների` միասին աշխատելու նախաձեռնության հիմնաքարը դրվեց երեք տարի առաջ եւ այսօր արդեն արդյունքները եւ զորմասերի մասնակցությամբ կազմակերպվող միջոցառումները, որոնք կրթական, դաստիարակչական ու մշակութային բնույթ են կրում, տպավորիչ են: Հերթականը ս. թ. մայիսի 25-ին Կոտայքի մարզում էր: ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները Քանաքեռի զորամասի շուրջ 50 ժամկետային զինծառայողների հետ այցելել են «Գառնիի» պատմամշակութային արգելոց-թանգարան և Գեղարդավանք: Զինվորներին ներկայացվել է Գառնու հեթանոսական տաճարի եւ Գեղարդավանքի պատմությունը: Գեղարդավանքում զինծառայողներին ուղեկցել է նաեւ հոգեւոր հովիվը: Միջոցառման ավարտին եկեղեցական ծիսակարգ է կատարվել: