ՊԱՏՎՈԳՐԵՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՊԱՏՎՈԳՐԵՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

2018-03-29T15:53:46+00:00 June 12th, 2014|Արարատ, Լրահոս|

Արարատի մարզի հանրակրթական դպրոցներն ու մարզի զորամասերը սերտորեն համագործակցում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության հետ: «Բանակ-կրթություն-մշակույթ» համատեղ ծրագրի շրջանակում պարբերաբար կրթական, ուսուցողական միջոցառումներ են կազմակերպվում: Հուշարձանների պահպանությանը, հանրահռչակմանն ուղղված նախաձեռնություններին եւս ակտիվորեն մասնակցում են: Ապրիլի 18-ին` Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը, մարզի շուրջ 350 դպրոցականներ ու զորամասերի 150-ից ավելի ժամկետային զինծառայողներ հուշարձանների տարածքում մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել: ՊՄՊ մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանն ու մարզային ծառայության աշխատակիցներ Արարատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրինությանն ու ՀՀ ՊՆ Արարատի N զորամասի հրամանատարական կազմին են հանձնել ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրերը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել գործակցության համար եւ համոզմունք, որ դա այսուհետ եւս կշարունակվի` հանուն մեր մշակութային ժառանգության պահպանման: